Մայիսի 21-ի տվյալները՝ ըստ Johns Hopkins University-ի։
Վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 5,047,377 է։ Մահացել է 329,816 մարդ, բուժվել՝ 1,924,231-ը։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը հասել է 317,554-ի։ Բուժվել է 92,681 մարդ, մահացել է՝ 3,099-ը։
Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 153,548 դեպք է գրանցվել, մահացել է 4,249 մարդ, բուժվել՝ 114,990-ը։
Մինչդեռ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 7,249-ի։ Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 129,341 դեպք։ Ապաքինվել է 100,564 մարդ։
Մինչդեռ Ադրբեջանում կորոնավիրուս է ախտորոշվել 3,749 անձի մոտ, որից 2,340-ն ապաքինվել են, 44-ը՝ մահացել է։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 721-ի։ Մահացել է 12 մարդ, բուժվել է 485 մարդ։
ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 5,606-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 2,581 է, վիրուսից 70 մարդ է մահացել։
Վարակվածների և մահացածների թվով այսօրվա դրությամբ ԱՄՆ-ն առաջատար է։ 1,562,714 վարակված, 93,863 մահ։