Կառավարությունում այսօր՝ մայիսի 21-ին, ընթանում է հերթական նիստը։
«Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն, երեկ արձանագրվել է 335 նոր եպք, արձանագրվել է 70 մահ։ Ես տեղեկանք էի ուզել կորոնավիրուսի հետ կապված՝ մեր հանրության շրջանում առկա տրամադրությունների վերաբերյալ և այնտեղից զարմանալի փաստեր իմացա, նույնիսկ այն մասին, որ հանրության շրջանում քննարկվում է, որ կառավարությունը մարդկանց փող է տալիս, որ նրանք համաձայնեն դառնալ կորոնավիրուսի պացիենտ, այսինքն դրական ախտորոշումով և դա ունի կոնկրետ բացատրություն՝ իբր միջազգային օգնություն ստանալու համար շատ կարևոր է հիվանդների և մահերի թիվը, այլ հիվանդությունների պատճառով առաջացած մահերը գրում են որպես կորոնավիրուսի հետևանքով առաջացած մահեր»,-նիստի սկզբին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որևէ մանիպուլյատիվ գործողություններ չկան և համավարակի առաջն իսկ օրից կառավարությունն անկեղծ է եղել քաղաքացիների հետ։ Նա հորդորեց կեղծ լուրեր չտարածել վիրուսի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում