Փոխպատվաստման համար անհրաժե՞շտ է ռեցիպիենտի համաձայնությունը

Նշենք, որ փոխպատվաստումն իրականացվում է ռեցիպիենտի գրավոր համաձայնությամբ:

Վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվում է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին:

Եթե ռեցիպիենտի 18 տարին չի լրացել, կամ նա օրենքով սահմանված կարգով ճանաչվել է հաշմանդամ, ապա փոխպատվաստումն իրականացվում է նրա ծնողների կամ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին փոխպատվաստումը կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, երբ փոխպատվաստման հետաձգումն սպառնում է ռեցիպիենտի կյանքին, իսկ օրենքով սահմանված կարգով համաձայնության ստացումն անհնար է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել