Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում արձանագրվել է գանձագողության փորձ

Մայիսի 18-ին Ագարակ արգելոց-թանգարանի տարածքում «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արձանագրել է գանձագողության փորձ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայությունը։

Արգելոց-թանգարանի աշխատակիցների արագ արձագանքման և տեղի ոստիկանական բաժանմունքի օպերատիվ գործողությունների շնորհիվ, գանձագողությունը կանխվել է։ Դեպքի առթիվ նախաքննություն է իրականացվում։

«Հարգելի քաղաքացիներ, կոչ ենք անում ցուցաբերել քաղաքացիական պատասխանատվություն մեր պետության պատմամշակութային արժեքների պահպանման գործում։

Հիշեցնում ենք, որ անթույլատրելի է հնավայրի` բնակատեղիների, դամբարանադաշտերի, ամրոցների ամբողջական պեղումը: Դրանց տարածքի մի մասն անհրաժեշտ է պահպանել հաջորդ սերունդների` առավել կատարելագործված մեթոդներով ուսումնասիրությունների համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել