Հայտնաբերվեց մի քանի հասարակական տրանսպորտային միջոց, որոնց մեջ կային առանց դիմակի անձինք։ Ուղևորներն իջեցվեցին, իսկ ավտոբուսները տեղափոխվեցին պահպանվող հատուկ տարածք։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Արտակարգ ռեժիմով ծառայության են անցել նաև Երևանի մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները։ Նրանք հետևում են, որ մետրոյից օգտվեն բացառապես պաշտպանիչ դիմակ կրող անձինք։ Հետևում են նաև, որ կայարաններում և վագոններում մարդիկ պահպանեն սոցիալական հեռավորություն։
«Հարգելի՛քաղաքացիներ, խստորեն պահպանեք անվտանգության կանոնները, դա բխում է բոլորիս շահերից»,-նշում է հաղորդագրության մեջ։