Մենք բոլորս քննություն ենք հանձնում՝ թե որքան պատասխանատու ենք մեր պետության առջև․ Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Քիչ առաջ զրուցում էի Երևանի առաջատար բժշկական հաստատություններից մեկի գլխավոր բժշկի հետ։ Այդ հիվանդանոցը առաջիկայում կմիանա Covid19-ի դեմ պայքարի ընդհանրական ջանքերին։ Գլխավոր բժիշկը հավաստիացրեց, որ Հայաստանը նվազագույն կորուստներով հաստատապես հաղթահարելու է համավարակը։

Այսօր ուշադրությամբ հետևում էի մեր ժողովրդի մեծ մասի՝ կարգապահ հատվածի վարքին։ Հուսադրող է։ Սա սովորական մարտահրավեր չէ։ Առաջին անգամ մենք բոլորս քննություն ենք հանձնում՝ թե որքան պատասխանատու ենք մեր պետության առջև, հավաքականորեն և անհատապես ապացուցում ենք, որ պատրաստ ենք անհրաժեշտ ջանքը ներդնել հանուն ուրիշի։

Սիրելի հայրենակից,

Հետայսու ևս, ավելի շատ ուշադիր լինենք, ավելի մեծ պատասխանատվությամբ լցվենք նրանց հանդեպ, ովքեր այսօր դրա կարիքն ամենաշատն ունեն, որովհետև հիվանդ են, տկար են, կամ տարիքի բերումով պակաս դիմադրողունակ են, և ամեն ինչ շատ լավ կլինի։

Առողջություն և շնորհակալություն իրենց կյանքը մեզ նվիրաբերած բժիշկներին»։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել