Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի

Շիրակի մարզում կորոնավիրուսից առողջացածների թիվը 91 է, անցած երկու օրերին Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցից դուրս է գրվել 27 քաղաքացի։ Մայիսի 18-ի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 45 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 38-ը Շիրակի մարզի բնակիչ է։ 26 հիվանդներ բուժվում են մայրաքաղաքում:

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Հիվանդության անախտանիշ ընթաքով 62 պացիենտներ տեղափոխվել են հյուրանոցներ։

Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 161 քաղաքացի։ Մարտի մեկից մինչ օրս մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 1567 նմուշառում, մայիսի 12-ից 17-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 244 նմուշառման հետազոտություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել