Կորոնավիրուսով հիվանդացության 351 նոր դեպք է գրանցվել, մահվան՝ 1․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4823 դեպք, որոնցից.

  • 2019-ն` առողջացած,
  • 61-ը` մահվան ելքով,
  • 2718 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 25-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 41850 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 351 նոր դեպք և 94 առողջացած։ Կատարվել է 1620 թեստավորում։

Մահվան դեպքի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտը եղել է 84 (տղամարդ) տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 4472, որից 1925-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 2463-ը, բացասական թեստերը եղել են՝ 40230-ը, մահվան դեպքերը՝ 60-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 24-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել