«Հարգելի քաղաքացիներ,
Տեղեկացնում ենք, որ ս. թ. մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը: Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,-այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։