Կորոնավիրուսից մահացած 5 պացիենտները ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Հայաստանում մայիսի 17-ի ժամը 11։00-ի տվյալներով կորոնավիրուսից մահացել է 60 անձ, որից 5-ը՝ վերջին 1 օրում։

Վերջին 5 պացինետների վերաբերյալ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (տղամարդ), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Մահվան ելքերով դեպքերի բարձր ցուցանիշ գրանցվել էր մայիսի 3-ին՝ միանգամից 4 մահ։

Հավելենք, որ գրանցվել է նաև մահվան ելքով 2 նոր դեպք այլ պատճառով․ երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով)։ Այդպիսի դեպքերը 24-ն են։

Հայաստանում կորոնավիրուսի հիվանդացության ընդհանուր դեպքերը 4472-ն են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել