Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոր հրամանագիր է ստորագրել, որով աշխատակազմում կատարվել են հետևյալ կառուցվածքային փոփոխությունները՝
1) աշխատակազմի իրավաբանական վարչությունում ստեղծել կառուցվածքային միավոր՝ մոնիթորինգի և վերլուծության բաժին.
2) աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության կառուցվածքային միավորները անվանափոխել՝
ա. «մշակութային և կրթական նախաձեռնությունների բաժինը»՝ «ռազմավարական նախաձեռնությունների և վերլուծությունների բաժնի»,
բ. «համագործակցության հատուկ նախաձեռնությունների բաժինը»՝ «հատուկ ծրագրերի իրականացման բաժնի»,
գ. «սփյուռքի հետ կապերի բաժինը»՝ «մշակութային և սոցիալական նախաձեռնությունների բաժնի».
3) աշխատակազմի քարտուղարությունից առանձնացնել՝ ստեղծելով աշխատակազմի առաջին բաժին.
4) աշխատակազմի քարտուղարությունում ստեղծել կառուցվածքային միավոր՝ քաղաքացիների դիմում-բողոքների բաժին: