ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Կորոնավիրուսային հիվանդությունից մեկ միլիոն բնակչին ընկնող մահվան դեպքերի թվով Եվրոպայի Խորհրդի անդամ 47 երկրների շարքում Հայաստանն այս պահին զբաղեցնում է 35-րդ տեղը (մեկ միլիոն բնակչի հաշվով` 18 մահ):
Մեզ հաջորդում են Ռուսաստանը (մեկ միլիոն բնակչի հաշվով 17 մահվան ելք), Բուլղարիան և Հունաստանը (15 դեպք), Մալթան և Մոնտենեգրոն (14 դեպք)»: