Թափուր աշխատատեղ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) հայտարարում է արտաքին մրցույթ նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հասարակության հետ կապերի բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 24-33.6-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն (ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում),
2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
7. համառոտ CV

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 8-ից մինչև 2020 թվականի մայիսի 19-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:00-ը և 14:00-ից 17:00-ը: Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 8-ին՝ ժամը 10:00-ին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Վ.Սարգսյան 3/3): Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ:

Մանրամասները՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել