ՎՏԲ բանկում միջադեպը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը. բանկի պարզաբանումը

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Երևանի մասնաճյուղի վրա հարձակման մասին տեղեկատվությունը կեղծ է: Այս մասին հայտարարություն է տարածել «ՎՏԲ-Հայաստան» բանկը։

«Այսօր Վիլնյուսի փող. 3/84 հասցեում գործող ՎՏԲ-Հայաստան Բանկի թիվ 21 մասնաճյուղում տեղի է ունեցել միջադեպ, որը հրահրել է մասնաճյուղի այցելուներից մեկը: Մասնաճյուղի աշխատակիցները տեղեկացրել են ոստիկանությանը: Մենք համագործակցում ենք այս միջադեպի շուրջ իրավապահ մարմինների հետ»,- ասվում է հայտարարությունում:

Հիշեցնենք, որ այսօր տեղեկություն էր հրապարակվել, որ զինված անձ է մտել Նոր Նորքի 9-րդ զանգվածի ՎՏԲ բանկ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել