Ի՞նչ չափի պարտք ունենալու դեպքում գույքը կարող է արգելադրվել․ նոր փոփոխություններ

Մայիսի 14-ից ուժի մեջ է մտնում հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները։ Դրանցով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:

Գույքի արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս:

Գործադիրը նշում է, որ նախագծի հիմնական նպատակը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմումն է` հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը եւ չկատարված հարկային պարտավորությունների մինչեւ որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել