Ծեծկռտուք Ազգային ժողովում․ Էդմոն Մարուքյանն ու Սասուն Միքայելյանը հարվածեցին իրար

Ազգային ժոցղովում այսօր՝ մայիսի 8-ին, կրքերը թեժ են։

«Շատ արագ արձագանքեմ, պարոն Թունյան, Ձեր ելույթին, չնայած ափսոսում եմ էդ մի քանի վայրկյանը, որ պետքա անդրադառնամ ձեզ, բայց ասեմ․․․»,-իր ելույթը սկսեց Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նաև իր խոսքում ասաց․ «Պարոն Թունյան, որ ամբիոնից սրիկա կամ նման բառեր եք օգտագործում, դա լարվածություն է առաջացնում»,-ասաց Մարուքյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը սկսեց տեղից բղավել, սակայն հստակ չէր լսվում, թե նա ինչ է ասում:

«Պարոն Միքայելյան, հոպար չեմ ձեզ համար: Ի՞նչը կցխես»,-ասաց Էդմոն Մարուքյանը՝ իջնելով ամբինոից ու մոտեցավ Սասուն Միքայելյանին։ Իր հերթին Սասուն Միքայելյանն էլ մոտեցավ նրան ու սկսեցին բռունքներով հարվածել իրար։

Հիշեցնենք, որ կառավարության անդամները ևս Ազգային ժողովում են, այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տիգրան Ավինյանը, Հակոբ Արշակյանը և Արարատ Միրզոյանը ևս մոտեցել էին հանդարտեցնելու կռվողներին։

Ավելի ուշ Արարատ Միրզոյանը ընդմիջում հայտատարեց։

Մանրամասները տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել