Թափուր աշխատատեղ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում․ աշխատավարձը՝ 150 հազար դրամ

​Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 43-34.3-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:

​Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 43-34.3-Մ4-2) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակին կարող եք ծանոթանալ այստեղ:

​Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 43-34.3-Մ4-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ք. Երևան, Սարյան 22) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1. դիմում (ձևը լրացվում է տեղում)

2. անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մայիսի 6-ից մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը՝ 09:30-ից 12:30 և 14:30-ից 16:30-ը:

​Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 9-ին՝ ժամը 10:00, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքում (հասցեն՝ ք. Երևան, Սարյան 22):

​Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հունիսի 11-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքում (հասցե՝ ք. Երևան, Սարյան 22):

​Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

​Մրցույթի թեստավորման փուլի թեստային առաջադրանքների նմուշների էլեկտրոնային տարբերակներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Հիմնական աշխատավարձը 150 799 (մեկ հարյուր հիսուն հազար յոթ հարյուր իննսունինը) դրամ է:

​Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:

​Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
▪ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենք,
▪ «Էներգետիկայի մասին» օրենք,
▪ Ջրային օրենսգիրք,
▪ «Երկաթուղային տրանսպորտի մասին» օրենք,
▪ «ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» ՀՀ օրենք,
▪ Ինֆորմատիկա 7-րդ դասարան: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2012 թ.,
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
▪ Ինֆորմատիկա 8-րդ դասարան: Ս. Ս. Ավետիսյան, Ա. Վ. Դանիելյան: Մասնագիտական խմբագիր՝ Ռ. Վ. Աղգաշյան: Երևան 2013 թ.,
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey#p=2
▪ «Գրավոր խոսք», Վազգեն Գաբրիելյան, երրորդ լրամշակված հրատարակություն, Լիմուշ հրատարակչություն, Երևան 2012թ., էջեր՝ 70-129,
հղումը` http://www.parliament.am/library/books/gravor-khosq.pdf
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/, հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
▪ «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
▪ «Հաշվետվությունների մշակում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/6.pdf
​Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Սարյան 22, հեռախոսահամար՝ 52-53-40-108,118):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել