Իրավաբան Վարուժան Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Այս գրառումը տարածելն ու անհիմն հայտարարություններին չտրվելը խրախուսվում է:
Քիչ առաջ ավարտեցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տարեկան հաշվետվությանս պատրաստումն ու թվերի ամփոփումը, և այսպես. 2019 թվականին 1000 դրամ է մուծել 583 963 667 քաղաքացի (միջինացված ամսական), իսկ 2018-ին` 529 183 417: Այսինքն 2019-ին միջինացված ամսական հաշվարկով հիմնադրամին վճարումներ են կատարել շուրջ 55 000 ավելի շատ քաղաքացիներ: Ավելին, եթե 2018 թվականին մեր քաղաքացիներ հիմնադրամը են մուծել 6 350 201 000 դրամ, ապա 2019 թվականին մուծել են 7 007 564 000 դրամ:
Եկող երկուշաբթի (18.05) մենք կունենանք հիմնադրամի խորհրդի նիստի, որտեղ պաշտոնական հաշվետվությունս, թվերը, ինչպես նաև անկախ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը ամբողջական կհրապարակվեն 2019 թվականի համար»: