814 միլիոն 90 հազար դրամ Շիրակի մարզում անօթևանության խնդրի կարգավորման նպատակով

Կառավարությունը հաստատել է աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները:

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

814 մլն 90 հազար դրամ հատկացվելու է Շիրակի մարզպետարանին, որից 794 մլն 653 հազար դրամը կտրամադրվի Շիրակի մարզի 8 գյուղական բնակավայրերում ծրագրի շահառու ճանաչված 55 ընտանիքի՝ բնակելի տների կառուցման նպատակով, իսկ 19 մլն 319 հազարը՝ Գյումրի քաղաքում և գյուղական բնակավայրերում շահառու ճանաչված թվով 4 ընտանիքի բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել