Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է․ ՏԿԵՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 6-ին՝ ժամը 23:00-ին, Իջևանի տարածաշրջանի հանրապետական նշանակության Հ-37 ( Մ4 — Այգեհովիտ — Վազաշեն — Պառավաքար — Այգեպար) ավտոճանապարհի 11-րդ կմ հատվածում տեղի էր ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը երկկողմանի փակ էր։

Այս մասին տեղեկացնում են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«Լևոն-երկրորդ» ՍՊ ընկերության կողմից իրականացվել է քարաթափման մաքրման աշխատանքներ, և կարճ ժամանակահատվածում ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

Մայիսի 7-ին վաղ առավոտյան կապալառու ընկերության աշխատակիցները իրականացրել են ճանապարհի կողմնային հատվածի մաքրման և բանականոն տեսքի վերականգման աշխատանքներ։

Տվյալ հատվածում անհարմարությունների համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և մաղթում անվտանգ երթևեկություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել