Կոտայքի մարզպետարանը հավաքագրում է աձանց տվյալները՝ նախատեսվող շինարարական աշխատանքներում ներգրավվելու համար

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Սիրելի կոտայքցիներ,

Կոտայքի մարզպետարանը հավաքագրում է արտագնա աշխատանքի մեկնող և շինարարական աշխատանքների փորձ ունեցող այն անձանց տվյալները, ովքեր համավարակով պայմանավորված՝ չեն կարող դուրս գալ երկրից և այս պահին չեն աշխատում:

Ուստի, շինարարական աշխատանքների փորձ և ցանկություն ունեցող անձանց առաջարկում եմ լրացնել ներքևում կցված հայտը, որպեսզի հնարավորություն ունենանք ստեղծելու աշխատուժի բազա՝ շինարարական նախագծեր իրականացնող ընկերություններին տրամադրելու և 2020 թվականի ընթացքում մարզում նախատեսվող շինարարական աշխատանքներում մեր մարզի բնակիչներին ներգրավվելու նպատակով»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել