Արարատի մարզպետարանը հավաքագրում է արտագնա աշխատանքի չմեկնած ու աշխատանք չունեցող անձանց տվյալները

ՀՀ Արարատի մարզպետարանը հավաքագրում է այն անձանց տվյալները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և աշխատանք չունեն:

Այս մասին տեղեկանում ենք մարզպետի մամուլի խոսնակ Լիլիթ Թադևոսյանից։

«Աշխատանք գտնել ցանկացողներին կօգնենք մենք:

Կարող եք լրացնել այս կարճ հայտը, որի շնորհիվ մարզպետարանը կստեղծի աշխատուժի բազա: Այն կփոխանցվի մարզում շինարարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին, որպեսզի վերջիններս իրենց ձեռնարկություններում ներգրավեն մարզի բնակիչներին:

ՀՀ Արարատի մարզպետարանը հավաքագրում է այն անձանց տվյալները, ովքեր նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված չեն կարող մեկնել արտագնա աշխատանքի և անաշխատունակ»,-նշում է նա։

Հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել