Սոցիալական ապահովության ծառայությունից տեղեկացվում են, որ 2020 թվականի մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարման գործընթացը կսկսվի մայիսի 7-ից:
Տեղեկացվում է նաև, որ հանրապետությունում մայիս ամսվա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի վճարումը մայիսի 7-ից իրականացվելու է շահառուների հաշվառման հասցեներով:
Այն շահառուներին, որոնց հնարավոր չի լինի վճարումն իրականացնել՝ շահառուի հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի փոստային բաժանմունքներում ս.թ. մայիսի 11-ից՝ պահպանելով սոցիալական անվտանգության կանոնները: