«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը հայտարարություն է տարածել․
«Եկել եմ մի բան ասեմ․ թե ինչու համար եմ սա ասում կհասկանաք առաջիկայում:
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետական ինստիտուտ, տարիներ շարունակ իր բոլոր ռամզավարություններում դեղերի ոլորտին անդրադառնալիս՝ որպես հիմնական մեխ կիրառել է հետևյալ նախադասությունը․«Դեղային ազգային քաղաքականության իրագործումը միտված է բնակչությանն ապահովել որակյալ, անվտանգ, արդյունավետ դեղերի մատչելիությամբ»:
Որպես ոլորտում պատասխանատվություն ստանձնած պաշտոնյա՝ իմ գործընկերներից և ոլորտում բազմամյա փորձ ունեցող բազմաթիվ մասնագետներից հաճախ եմ հետաքրքրվում, թե ի՞նչ է նշանակում․ «Դեղային ազգային քաղաքականություն», ի՞նչ է այն ենթադրում, ի՞նչ ենք իրականացնում և ի՞նչ գործիկակազմով, վերոնշյալ նախադասության մեջ ամրագրված նպատակների իրագործման համար:
Ամենևին միտում չունենալով որևէ մեկին նեղացնելու կամ վիրավորելու՝ այնուամենայնիվ, պարտավոր եմ արձանագրել այն տխուր փաստը, որ ինձ համար մի պարադոքսալ բան եմ պարզել, գոյություն չունի որևէ պարզաբանում թե ինչ է իրենից ենթադրում «Դեղային Ազգային Քաղաքականություն» եզրույթը, քանզի այդ փաստաթուղթը, որն, ըստ տրամաբանության, պետք է լիներ դեղերի ոլորտի կարգավորման և զարգացման հիմնարար փաստաթուղթ, ուղղակի գոյություն չունի:
Այսքանը: Մնացածի մասին ինչպես ասածի առաջիկայում:
Շնորհակալություն ուշադրության համար
Հարգանքով՝
նավակ Ճոճողը»: