Վարչապետի որոշմամբ ստեղծվել է Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ին որոշում է ստորագրել, որի համաձայն ստեղծվել է Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողով։ Որոշմամբ հաստատվել է նաև հանձնաժողովի անդամների կազմը։

«Պետական հանձնաժողովին՝
1) մշակել և հաստատել հանձնաժողովի աշխատակարգը.
2) յուրաքանչյուր տարի մինչև նոյեմբերի 10-ը մշակել և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաջորդ տարվա պետական միջոցառումների ծրագիրը»,-նշվում է որոշման մեջ:

Այս մասին վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը նշում է․

«Վարչապետի որոշմամբ ստեղծվել է «Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման» հանձնաժողով, որի նպատակն է ունենալ միջոցառումների կազմակերպման ռազմավարություն, որը բխելու է ՀՀ կառավարության կրթական և մշակութային գերակայություններից:

Հանձնաժողովի աշխատանքների արդյունքում մենք կունենանք իրենց բովանդակությամբ իրապես տարբերվող միջոցառումներ: Ի դեպ, հանձնաժողովի կազմը դեռ աշխատանքային խմբի ձևաչափով իրականացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 105-րդ տարելիցին նվիրված միջոցառման գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքները և այժմ զբաղված է հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչկան աշխատանքներով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել