Հետախուզվողի խուզարկությամբ մեթադոն է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Մայիսի 5-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Կոտայքի և Չարենցավանի բաժինների ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Չարենցավանի 8-րդ թաղամասի շենքերից մեկի բնակարանում հայտնաբերվել և ոստիկանություն բերման է ենթարկվել նույն քաղաքի 40-ամյա մի բնակիչ։ Նա ապրիլի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի՝ Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։

Այս մասին տեեկացնում են ոստիկանությունից։

Հետախուզվողի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «M» գրառմամբ 13 դեղահաբ։ Ըստ տղամարդու հայտարարության՝ հայտնաբերվածը մեթադոն է։

Նշանակվել է փորձաքննություն։

Չարենցավանի 40-ամյա բնակիչը կալանավորված է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել