Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին:

Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է իր գրասենյակի ընթացիկ գործունեությունը:

Այդ համատեքստում Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ արդեն իսկ Ազգային ժողով են ներկայացվել «2019 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը, որոնք կքննարկվեն առաջիկայում:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային կառույցների հետ Հայաստանի ՄԻՊ գրասենյակի համագործակցությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել