Կորոնավիրուսի հետևանքով ևս 1 նոր մահ է գրանցվել, հիվանդացության նոր դեպքերը 112-ն են

Մայիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 2619 դեպք, որոնցից.

  • 1111-ն` առողջացած,
  • 40-ը` մահվան ելքով,
  • 1462 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
  • Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 6-ն են։

 Ընդհանուր առմամբ, կատարվել է 25 846 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 112 նոր դեպք և 40 առողջացած։ Կատարվել է 904 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտը եղել է 64 (կին) տարեկան և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Հիշեցնենք, որ մայիսի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2507, որից 1071-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1393-ը, բացասական թեստերը եղել են՝ 24 942-ը, մահվան դեպքերը՝ 39-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 4-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել