Անհատական վարժվածության և խմբերի փոխգործակցության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 30-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները բարդ լեռնային պայմաններում անցկացրել են մարտավարական մասնագիտական վարժանքներ:
Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Խմբերի կազմում զինծառայողները ցուցադրել են մասնագիտական հատուկ հնարքներ, ստուգվել է նրանց անհատական պատրաստության աստիճանը: