Արսեն Թորոսյանը և Արարատի մարզպետը այցելել են Արտաշատի բժշկական կենտրոն՝ ծանոթանալու այնտեղ բուժում ստացող պացիենտների առողջական վիճակին

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ այսօր այցելեցինք Արտաշատի բժշկական կենտրոն՝ կրկին ծանոթանալու այստեղ բուժում ստացող կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված պացիենտների առողջական վիճակին, ինչպես նաև մատուցվող բժշկական ծառայությունների որակին։

Կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը և COVID-19-ի կլինիկական աշխատանքների գծով համակարգող Լիլիթ Մուսեյանը հանգամանորեն ներկայացրեցին այս պահին ԲԿ-ում հիվանդանոցային բուժում ստացող 120 պացիենտների առողջական վիճակն՝ ընդգծելով, որ բուժանձնակազմի կողմից արվում է ամեն ինչ՝ նրանց որակյալ բժշկական օգնություն ու հոգեբանական աջացություն ցուցաբերելու նպատակով:

Ուրախալի է, որ ԲԿ-ում բժշկական օգնության կազմակերպումը բարձր մակարդակով է կատարվում, պացիենտների բուժման համար ստեղծված են բոլոր պայմանները։

Եվս մեկ անգամ շնորհակալություն մեր հերոս բժիշկներին այս ծանր օրերին նման պատասխանատվությամբ աշխատելու և բուժում ստացող քաղաքացիների նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել