Թարմ սննդի 770 փաթեթ է տրամադրվել Գյումրու մանկատան շրջանավարտներին, տուն-ինտերնատի բնակիչներին

Խոցելի խմբերի սոցիալական վիճակի վրա Covid-19 համավարակի ազդեցությունը հնարավորինս մեղմելու նպատակով Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Եվրամիության աջակցությամբ, մայիսի 2-ից Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և հարակից համայնքներում տրամադրում է մեկ ամսվա համար նախատեսված սննդի և հիգիենիկ պարագաների 1485 փաթեթ։ Շահառուներն են միայնակ և անժառանգ տարեցներ, հաշմանդամություն ունեցող անձինք և առավել խոցելի ընտանիքներ։

Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարան։

Ընդհանուր առմամբ մայիս ամսվա ընթացքում Շիրակի մարզում աջակցություն կտրվի 2500 խոցելի անձի։

Փաթեթները կազմված են հիմնվելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրամադրված մեկ մարդու համար նվազագույն զամբյուղի հաշվարկի վրա։ Մարզում մարդասիրական օգնությունը տրամադրվում է Եվրամիության, Շվեյցարական Կարմիր խաչի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։

Covid-19 hամավարարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության առաջին օրերից մինչև մայիսի 1-ը Շիրակի մարզում՝ Շիրակի մարզպետարան, Պարետատան, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ տեղական բիզնես ընկերությունների կողմից նվիրաբերված թարմ սննդի 770 փաթեթ է տրամադրվել միայնակ և անժառանգ տարեցների, հաշմանդամություն ունեցող անձանց, խոցելի ընտանիքների, մանկատան շրջանավարտների, ցուցումով ինքնամեկուսացվածների, Գյումրու տուն-ինտերնատի բնակիչներին։

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից մարդասիրական աջակցությունը տրամադրվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տրված ցուցակներով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել