Նախորդ տարի պետական բյուջեից հատկացված միջոցներով «Հայանտառ» ՊՈԱԿ-ն իրականացրել է աննախադեպ ծավալի անտառտնկման աշխատանքներ։ Մայիսի երկուսին շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը և նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը այցելել է Լոռու և Տավուշի մարզի անտառտնտեսություններ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ ամփոփվել 2019-ին իրականացրած լայնածավալ աշխատանքները։ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի «Ոսկեպար» անտառպետությունում 2019-ի աշնանն ու գարնանը տնկվել էր շուրջ 70.000 ծառ։ Աշխատանքներին մասնակցել է 120 սեզոնային աշխատող, որոնք միայն մեկ անտառտնտեսությունում տնկել են 35.000 կաղնի, 15.000 հացենի, 15.000 թխկի և 5000 խնձորենի։
Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։
Նախարար Գրիգորյանը ծանոթացել է նաև Տավուշի մարզի բարձրադիր գոտիներում անտառվերականգնման համար նախատեսված տարածքներում կատարաված աշխատանքներին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մասնակցել է փակ արմատային համակարգով տնկիների տնկմանը, որի ժամանակ առաջին անգամ օգտագործվել են նոր սարքավորումներ, որոնք անհամեմատ հեշտացում են անտառտնկման գործընթացը։
Ավելի ուշ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այցելել է նաև «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսություն։ Նախարարը տեղում ծանոթացել է դեռևս 1997-98 և 2008 թվականներին տնկված անտառհատվածներին, որոնք այժմ Վանաձորի անտառտնտեսության մաս են հանդիսանում ։ Ոլորտի մասնագետները նախարարին ներկայացրել են անտառի աճի առանձնահատկությունները, ընթացիկ խնդիրները և հնարավոր լուծումները։ Անտառագետների առաջարկով քննարկվել են մի շարք նորարարական մեխանիզմներ, ըստ որոնց շինափայն կամ վառելափայնտ չհանդիսացող թափուկը կարող է վերամշակվել և սպառվել որպես բրիկետ կամ անգամ բնական հումքով հարուստ անասնակեր։
Հիշեցնենք, որ 2019 թվականին պետական բյուջեի և շրջակա միջավայրի նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի միջոցներով իրականացվել է 150 հեկտար անտառվերականգնման աշխատանք, որից 140 հեկտարը տնկման միջոցով, 10-ը՝ ցանքսի։
2020 թվականին ևս նախատեսված է իրականացնել շուրջ 150 հեկտար անտառվերկանգնում։ Դրան զուգահեռ գործարկվել է նաև կառավարության կողմից ընդունված հակաճգնաժամային 15- րդ ծրագիրը, որի շրջանակներում գետերի ափամերձ հատվածներում նախատեսվում է տնկել ուռենու շուրջ 2 միլիոն կտրոն։