Ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկվածի մոտ մեթամֆետամին է հայտնաբերվել

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։

Ապրիլի 17-ին հերթական դեպքը ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտեցին: Ժամը 20.30-ի սահմաններում 3-րդ բաժանմունքի քրեական հետախույզները Էրեբունու փողոցից, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկեցին Հրաչյա Հովհաննիսյան փողոցի 43-ամյա մի բնակչի:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց բյուրեղանման զանգված:

Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը կրիստալ տեսակի թմրամիջոց է, պատկանում է իրեն, պահում է իր օգտագործման համար:

Հանգամանքները պարզվում են:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել