Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետն ազատվել է պաշտոնից

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի մայիսի 2-ի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Նրա խոսքով, նոր նշանակում դեռ չի արվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել