Ֆինանսների նախարարությունը հայտարարություն է տարածել ներկա և ապագա ուսանողների համար։
«Ի պատասխան Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին բազմաթիվ քաղաքացիների, այդ թվում՝ ուսանողների հարցումների, ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է․
Ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձ նախատեսող՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-138-Ն ՀՀ օրենքը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է ս.թ. մարտի 6-ին և ուժի մեջ է մտել ս․թ․ ապրիլի 3-ին։
Նշյալ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հայտնում ենք նաև, որ նույն օրենքի համաձայն եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների ցանկը պետք է սահմանվեն ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով, որոնց մշակման աշխատանքները ընթանում են»,-ասված է հայտարարության մեջ։