Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը տեղեկացնում է, որ Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվել է ևս մի քանի օրով:
«Երեկ՝ ուշ երեկոյան, պարետատան և առողջապահության նախարարության մեր գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվեց Վարդենիս համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգել ևս մի քանի օրով, այն կպահպանվի մինչև 2020 թվականի մայիսի 6-ը` ժամը 23:59-ը»,- նշել է մարզպետը։
Ավելի ուշ հրապարակվեն նաև պարետի որոշումը։