ՊԵԿ-ը 2020-ի առաջին եռամսյակում բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թվականի առաջին եռամսյակի  ընթացքում արձանագրվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 51 դեպք: Մասնավորապես` վարչության աշխատակիցները կանխել են տարբեր երկրներից փոստային ճանապարհով, ինչպես նաև ուղեկցող ուղեբեռներով թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի ներմուծման և արտահանման մաքսանենգության 34 դեպք: Արդյունքում հայտնաբերվել են  շուրջ 5կգ 500գ մեթամֆետամին, 2կգ 500գ ափիոն, ավելի քան 2 կգ կետամին, 600գ մարիխուանա,   11գ սփայս, ինչպես նաև հաշիշի յուղով լցված  էլեկտրական սիգարետի 11 մուշտուկ, տարբեր տեսակի թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պարունակությամբ 2487դեղահաբ: 

Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Վարչության աշխատակիցների հետևողական աշխատանքի արդյունքում բացահայտվել է նաև մաքսային կանոնների խախտման 17 դեպք: Հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցված 300գ ոսկյա և 14կգ մետաղական զարդեր, տարբեր տեսակի 60կգ դեղամիջոց, 71 բջջային հեռախոս,   450 տուփ ծխախոտ, 20240 կգ խնձոր, ավելի քան 2կգ 600գ ռետինե խողովակ, առանց մաքսային մարմնի թույլտվության տրասպորտային միջոցի հանձման 1 դեպք, 1500 կգ հագուստ և տեքստիլի արտադրանք ու այլ ապրանքներ:

Փաստերի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով սահմանված հանցագործության և ՀՀ Մաքսային օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում կազմված նյութերը տրամադրվել են Պետական եկամուտների կոմիտեի  քննչական, հետաքննության և օպերատիվ-հետախուզության ու իրավաբանական  վարչություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել