Հայաստանի ամենատարեց բնակիչն ապրում է Գլաձոր համայնքում: Այս մասին տեղեկանում ենք Գլաձորի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից:
«Այսօր՝ Մայիսի 3-ին, Գլաձոր համայնքի Գլաձոր բնակավայրի ամենատարեց բնակչի՝ Սիրուշ Սումբատի Մարգարյանի ծննդյան 115-րդ ամյակն է:
Սիրուշ Մարգարյանը Հայաստանի Հանրապետությունում բնակվող ամենատարեց բնակիչն է: Մեր ջերմ բարեմաղթանքներն ենք փոխանցում Սիրուշ տատիկին և ցանկանում քաջ առողջություն: Բոլոր տարեցներին մաղթում ենք առողջություն և երկարակեցություն»:
