Եկատերինբուրգում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակի և Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովայի համատեղ ջանքերով օտարերկրյա քաղաքացիների ժամանակավոր տեղակայման կենտրոնից երեք ՀՀ քաղաքացի տեղափոխվել է հարազատների մոտ:
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ վերոնշյալ քաղաքացիները կգտնվեն իրենց հարազատների մոտ՝ մինչև հնարավոր չվերթների իրականացումը: