2000 հատ նոր աղբաման է բերվել Երևան։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։
«Մոտ օրերս՝ մաքսազերծման գործընթացը ավարտելուց հետո, աղբամանները կտեղադրվեն մայրաքաղաքի փողոցներում և բակերում»,-նշել է նա։
