Խոշոր տուգանքներ՝ անչափահասներին ծխախոտ վաճառելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173․1-րդ հոդվածը սահմանում է, որ ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակներով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի կանոնների խախտումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-100 հազար դրամի չափով։

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ 6 ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200 հազար դրամի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը 18 տարին չլրացած անձանց՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-100 հազար դրամի չափով։

18 տարին չլրացած անձանց ծխախոտային արտադրատեսակներ, դրանց պատկանելիքներ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ վաճառելու կամ որևէ այլ եղանակով իրացնելու մեջ ներգրավելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150-200 հազար դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումն ինքնասպասարկմամբ (ինքնուրույնաբար ընտրելու և մինչև վճարման համար նախատեսված վայր հասցնելու եղանակով)՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 80-100 հազար դրամի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ավտոմատների կամ մեխանիկական սարքավորումների միջոցով՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-250 հազար դրամի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքն իրականացնելիս որևէ զեղչի կիրառումը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150-200 հազար դրամի չափով:

Ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ տուփում արտադրողի կողմից հավաստված արտադրանքի թվից ավելի կամ պակաս լինելու դեպքում կամ սիգարետի հատով վաճառքը կամ որևէ այլ եղանակով հատով իրացումը կամ ամբողջություն կազմող փաթեթում ծխախոտային արտադրատեսակի կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը սննդամթերքի կամ ոչ պարենային ապրանքների հետ՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 150-200 հազար դրամի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը օրենքով արգելված տարածքներում կամ հաստատություններում՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ 200-250 հազար դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ 200-250 հազար դրամի չափով:

Նույն խախտումը կրկին կատարելը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ կիրառված վարչական տույժի կրկնապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել