Պարետի որոշմամբ սպորտային օբյեկտները գործունեություն կծավալեն սահմանված կանոնների համաձայն

Արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մայիսի 3-ին որոշում է ստորագրել, որի համաձայն մայիսի 4-ից փոփոխություններ են տեղի ունենալու արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում։

Որոշման 9-րդ հավելվածով սահմանվում են սպորտային օբյեկտներում գործունեութուն ծավալելու ընթացքում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոնները։

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Սպորտային օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում սպորտային օբյեկտներում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:

1) Ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ սպորտային օբյեկտում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը,

3) Սպորտային օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական պաստառի տեղադրում:

4) Յուրաքանչյուր օր ֆիքսված ժամերի տարածքի, մարզասարքերի մակերեսների, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի
բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում:

5) Ամեն օր մարզումերի ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 70-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:

6) Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:

7) Յուրաքանչյուր մարզիկի մարզումից հետո շփման բոլոր շփման մակերեսները պետք է մշակել 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:

8) Ահրաժեշտ է ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար՝ ներառյալ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի  ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:

9) Մարզահագուստի պահպանման համար անրաժեշտ է տրամադրել հանդերձապահարաններ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Այդուհանդերձ, ցանկալի է, որ մարզիկները ներկայանան մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղ ընդունեն տանը:

10) Մարզիկների ջրի շշերը և սրբիչները պետք է լինեն անհատական:

11) Անհրաժեշտ է հետևել, որ մարզումների ընթացքում սպորտային օբյեկտում մարզիկների կուտակումներ չլինեն: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, անհրաժեշտ է սահմանել մարզումների
հերթափոխային գրաֆիկ:

12) Սպորտային օբյեկտում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին մարզիկների համար:

13) Մարզիկների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով  օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք: Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:

Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը անհրաժեշտ է կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` հավաքները կանխելու նպատակով

14) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս անհրաժեշտ է կատարել աշխատակիցների/մարզիկների ջերմաչափում՝ բացառելով ախտանիշներ ունեցող անձանց մուտքը սպորտային օբյեկտ:

15) Չի թույլատրվում կողմնակի անձանց (դիտորդների) մուտքը սպորտային օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով):

16) Անհրաժեշտ է որքան հնարավոր է սահմանափակել մարզումների տևողությունը և սերտ շփումները: Նպատակահարմար է, որ մարզիկները որոշ հանձնարարություններ կատարեն տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվեն հեռավար եղանակով:

17) Մարզումների ավարտից հետո արգելվում է մարզիկների խմբով հավաքվելը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել