Կորոնավիրուսի նոր դեպքերը 113-ն են, մահվան նոր դեպքերը՝ 2-ը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 2386, որից 1035-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 1312-ը, բացասական թեստերը եղել են՝ 24 177-ը, մահվան դեպքերը՝ 35-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 4-ը։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 113 նոր դեպք և 25 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են  79 (կին) և 58 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:

Այլ պատճառով մահերի հետ կապված նախարարությունից հայտնում են, որ մահվան 4 անուղղակի դեպքերից 1-ն արձանագրվել է երեկ: Պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, բայց մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Հիշեցնենք, որ նախորդ 3 մահվան դեպքի մասին հայտնել էինք ապրիլի 29-ին, մայիսի 2-ին:

Հիշեցնենք, որ Հայաստանում մայիսի 2-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը  2273 էր, բուժվածները՝ 1010-ը, փաստացի բուժվողները՝ 1227-ը, բացասական թեստերը՝ 23 142-ը, մահվան դեպքերը՝ 33-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել