ՊՆ-ն զինծառայողների բնակարանների ձեռքբերման գործընթացի ժամկետը կերկարաձգի․ նախագիծ

Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին » կառավարության որոշման նախագիծը, որի նպատակն է անխոչընդոտ ապահովելու հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքիների բնակարանային խնդիրների լուծման գործընթացը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ սա պայմանավորված է ՀՀ ՊՆ համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանային ապահովության շրջանակներում տրամադրված բնակարանի գնման վկայագրի իրացման գործընթացն ապահովելու անհրաժեշտությամբ, քանի որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված սահմանափակումների շրջանակներում շահառուներն օբյեկտիվ պատճառով չեն կարողանում ժամանակին իրականացնել բնակարանի ձեռքբերում:

Ներկայումս կառավարության 06.12.2018թ. N 1419-Ն որոշման համաձայն ՀՀ ՊՆ համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու շրջանակներում վկայագիր ստացած շահառուն պետք է  վկայագիրը ստանալու օրվանից 6 ամսյա ժամկետում ձեռք բերի բնակարան՝ առանց վկայագրի ժամկետը երկարաձգելու իրավունքի: Այդ ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում վկայագիրը մարվում է, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի  16-ի N 298-Ն որոշման շրջանակներում արտակարգ դրության պարետի որոշումներով սահմանափակումներ են մտցված ինչպես քաղաքացիների տեղաշարժի, այնպես էլ` պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպու­թյուններում արգելվել կամ սահմանափակվել են քաղա­քացիների հետ թղթային տարբերակով աշխատանքների իրականացումը, հետևաբար` շահառուները հնարավորություն չեն ունեցել ժամանակին իրացնել իրենց իրավունքը:

Որոշումն ընդունելու դեպքում հնարավորություն կնձեռի ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում առկա սահմանափակումների պարագայում 2020թ. ընթացքում լրացող ԲԳՎ-ի գործողության ժամկետը երկարաձգել 2 ամսով` շահառուների համար ստեղծելով իրենց իրավունքի իրացման հնարավորություն:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել