Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնաթող փոխնախարար Արմեն Աբրոյանին՝ համատեղ աշխատանքի համար, որում ասվում է․
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ ԲՏԱ նախարարի՝ արդեն նախկին տեղակալ Արմեն Աբրոյանին համատեղ աշխատանքի և նվիրումի համար։
Հարգելով պ-ն Աբրոյանի որոշումը՝ վերադառնալու մասնագիտական գործունեությանը՝ պետք է փաստեմ, որ նախարարությունը լուրջ ինստիտուցիոնալ ձեռքբերումներ և աշխատանքներ է իրականացրել նրա շնորհիվ։ Այդ նախաձեռնությունները մեր թիմը կշարունակի կյանքի կոչել և ընդլայնել։
Նաև ցանկանում եմ ընդգծել, որ Աբրոյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է։
Հաջողություն եմ մաղթում բոլոր նախաձեռնություններում և համոզված եմ, որ կշարունակենք համագործակցությունը՝ ուղղակի այլ ձևաչափով»։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 30-ին որոշման համաձայն, Արմեն Աբրոյանն ազատվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնից: