Քաղաքապետի որոշմամբ դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ապրիլի 20-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, հիմք ընդունելով Լ. Անտոնյանի հետ 2020թ. ապրիլի 17-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «ա» ենթակետը՝

1. Լիլիթ Աշոտի Անտոնյանին՝ 2020 թվականի ապրիլի 20-ից ազատել «Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2015 թվականի ապրիլի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

2. «Երևանի Սմբատ Բյուրատի անվան համար 125 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Կարինե Ալբերտի Բասոյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել