Էջմիածնում մեկնարկել են գլխավոր ու երկրորդական ճանապարհների մայթեզրերի կանաչ տարածքների ծաղկապատման աշխատանքները:
Այս մասին տեղեկացնում են Էջմիածնի քաղաքապետարանից։
Ծաղկապատման այս փուլում կտնկվի շուրջ 11.000 ծաղկասածիլ:
Քաղաքի բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված մասնակի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն եղանակային բարենպաստ պայմանների առկայության դեպքում:
Ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի նորոգման աշխատանքներ չեն իրականացվի Կամո և Սպանդարյան փողոցներում, քանի որ դրանք ընդգրկված են Կառավարության հետ համատեղ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում. այդ փողոցները հիմնանորոգվելու են: