ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք

Հերթական բարեգործական նախաձեռնությունը՝ ուղղված ՊԲ-ում իրականացվող հակահամաճարակային միջոցառումներն առավել բարձր արդյունավետությամբ կյանքի կոչելու ծրագրին:

Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բարեգործական հերթական ծրագրի հեղինակները ՊԲ-ի հետ այս ոլորտում, արդեն տարիների փորձառություն ունեցող ‹‹Հայ վիրավոր հերոսներ›› հիմնադրամն է և ‹‹Հանուն հայ զինվորի›› հասարակական կազմակերպությունը: Վերջիններիս համատեղ ջանքերի արդյունքում ապրիլի 24-ին ՊԲ-ին են հանձնվել մեծաքանակ քարշակվող և ինքնագնաց ախտահանող սարքավորումներ, ախտահանիչ նյութեր ու պաշտպանիչ հանդերձանք, ինչպես նաև նոր տիպի կորոնավիրուսի արագ ախտորոշման թեստեր, որոնք էական ազդեցություն կունենան բանակում նոր տիպի կորոնավիրուսի կանխարգելման դեմ իրականացվող համալիր գործընթացների բարելավման վրա:

Հավելենք, որ արդեն առաջիկա օրերին, բարեգործական նախաձեռնության շնորհիվ ՊԲ-ին հանձնված միջոցները, նախանշված զորամասերում և ստորաբաժանումներում կկիրառվեն ըստ նշանակության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել