Կորոնավիրուսի կասկածով քաղաքացիների նմուշառումը կկատարվի նաև տնային պայմաններում

Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։

Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ «Շտապբուժօգնության» ավտոմեքենաներով:

Բնակության հասցեներում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը (ՀՀ առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամաններ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել