Եթե անձը որպես վկա ներգրավվել է գործին և կատարել է որոշակի ծախսեր իր դատավարական պարտականությունները կատարելիս, ապա նրա ծախսերը ենթակա են փոխհատուցման:
Այսպես, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի` «Քրեական դատավարության կարգով պետական բյուջեի հաշվին ենթակա են հատուցման վկայի կրած հետևյալ ծախuերը` քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալու երկաթուղային, ջրային, ավտոմոբիլային, բացառությամբ տաքuիից, և տրանuպորտի այլ տեuակներով երթևեկության արժեքը, իuկ քրեական վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ` նաև oդային տրանuպորտով երթևեկության արժեքը. միջին աշխատավարձն այն ամբողջ ժամանակի համար, որը նա ծախuել է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով քրեական դատավարությանը մաuնակցելու համար, բացի այն դեպքերից, երբ միջին աշխատավարձը նրա համար պահպանվում է հիմնարկում, ձեռնարկությունում, կազմակերպությունում, գործատուի կողմից»:
Աղբյուրը` Իրավաբան.net